1.Տրված գոյականներին  ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:
Սիրտ-սրտացավ, վախ-վախկոտ, քար-քարքարոտ,  մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
2. Բացատրի´ր տրված դարձվածքների իմաստները:
Օրինակ՝ ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից ազատվել:
Սիրտ տալ-հույս տալ, հոգին առնել, գլուխը  կորցնել,  արևը խավարել, բերանը ծռել, հալից ընկնել, սիրտը վկայել, գիշերը ցերեկ անել, երես դարձնել, սիրտ անել, բկին չոքել:
Գրիր նոր դարձվածքներ: Օգտվի՛ր  դարձվածաբանական բառարանից:
3. Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:
- Աշխարհը շատ տխուր կլինի, եթե …….:
- Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե …….:
- Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե ……….. :
- Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե …..:
Комментарии
Отправить комментарий