Սեբաստացի եմ՝ 10 տարի

Կրթահամալիրի 30-ամյակին ընդառաջ՝ ես, որպես այս դպրոցի 10 տարվա աշակերտ, որոշեցի պատմել իմ պատմությունը։

Ինչպես սկսեցի.
Ամեն ինչ սկսվեց շատ պատահական և տրամաբանական։ 2010 թվականին իմ դպրոց գնալու ժամանակն էր, և պատահաբար մենք իմացանք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին։ Առաջին անգամ դպրոց եկա ամռանը, որպեսզի տեսնեմ դպրոցը։ Դպրոցն ինձ միանգամից դուր եկավ։ Ուսումնական տարվա սկզբին ես գնացի, այսպես կոչված, նախապատրաստական դասարան։ Չնայած, որ ես չէի սիրում մանկապարտեզը և չէի կարողանում ընտելանալ մանկապարտեզին, կրթահամալիրի մանկապատեզում միանգամից հարմարվեցի։ Այդ տարի ես ձեռք բերեցի ընկերներ, որոնց հետ դեռ մինչև հիմա լավ ընկերական հարաբերությունների մեջ եմ։ 

Այպես անցավ իմ առաջին տարին կրթահամալիրում։ Տրամաբանությամբ, մյուս տարի պետք է գնայի առաջին դասարան, բայց մայիսի վերջին մեզ հայտնեցին, որ ես տեղափոխվում եմ երկրորդ դասարան։ Սկզբից շատ տխրեցի, որոհետև մնալու էի մենակ, առանց իմ ընկերների։ Բայց հետո պարզվեց, որ մեր դասարանի մեծ մասը նույնպես տեղափոխվել է երկրորդ դասարան։ 

Մյուս երկու դասարանները շատ սովորական անցան և ոչ մի հետաքրքիր պատմություն չեմ կարող հիշել։ Հետո չորորորդ դասարանից հետո մեր դասարանը միացավ մի ուրիշ դասարանի հետ։ Հիշում եմ, որ առաջին կիսամյակի ժամանակ չէի կարողանում հարմարվել նոր դասարանում, բայց հետո ամեն ինչ ստացվեց, և ես հաղթահարեցի իմ վախերն ու բարդույթները։ Մենք արդեն պետք է սովորեինք միջին դպրոցում: Հինգերորդ դասարան, հետո՝ վեցերորդ….. յոթերորդ, ութերորդ: Հիշում եմ, թե ինչքան էինք տրտնջում միջին դպրոցում, երբ պետք էր տարբեր դասասենյակներ գնալ յուրաքանչյուր դասի համար։ Նման դասապրոցեսի մոդելը պահպանվեց մինչև 9-րդ դասարանը։
Միջին դպրոցի էջն էլ փակվեց առանց արտառոց միջադեպերի ու պատահարների…..Ունեցա լիքը ձեռքբերումներ, լավ ընկերներ, մի քիչ էլ մեծացա,ու ահա ավագ դպրոցում եմ:

Հիմա….
Արդեն տասներորդ դասարանում եմ։ Վերջերս սկսել եմ իմ «Հասանելի Քաղաք» նախագիծը, որի շրջանակներում փորձում եմ գտնել Երևանի փողոցների կամ այլ վայրերի խնդիրները և լուսաբանել այդ մասին բլոգում։ 
Այս նախագծի միտքը հայտնվեց շատ պատահական, երբ հասկացա, թե Երևանը ինչքան խնդիրներ ունի։ Այս նախագծի միջոցով փորձում եմ իմ բոլոր ուժերով օգնել Երևանին, որպեսզի այն ավելի բարեկարգ լինի։ Այդ մասին կարող եք կարդալ նախագծում:
Կրթահամալիրս շատ եմ սիրում. պատճառներից մեկն էլ այն է, որ ազատ կարող եմ կազմել, կատարել ինձ համար կարևոր ու հետաքրքիր նախագիծ, որը կարող է հետաքրքրել և սովորեցնել ընկերներիս: Երբեմն ես էլ սովորում եմ ընկերներիցս:

Комментарии