Միավորված ազգերի կազմակերպություն

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) միջազգային կազմակերպություն է, որը կատարում է խաղաղապահական առաջադրանք։ ՄԱԿ-ի հիմանական առաջադրանքն է միջազգային խաղաղության պահպանումը, ազգերի միջև լավ հարաբերություններ պահպանելը։ Հիմնվել է 1945թ-ի հունիսի 26-ին՝ ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրմամբ, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտվելը, քանի որ պատերազմը ավարտվել է նույն թվականի սեպտեմբերի 2-ին։

ՄԱԿ-ի Կանոնադրությունը հիմնադիր փաստաթուղթ է, որով ղեկավարվում են նրա բոլոր ձեռնարկումները: ՄԱԿ-ի կանոնադրությունն այն ուղենիշների ամբողջությունն է, որոնցով առաջնորդվում է իր աշխատանքների ժամանակ: Այն պարզաբանում է յուրաքանչյուր անդամ երկրի իրավունքները, պարտականությունները և անելիքները առաջադրված նպատակներին հասնելու համար: Երբ երկիրը դառնում է ՄԱԿ-ի անդամ, ընդունում է կանոնադրության կանոններն ու նպատակները:

Комментарии