Արմենուհի Տիգրանյանը և Չարենցը

 


Արմենուհի Տիգրանյանը բանաստեղծուգի և հրապարակախոս է եղել, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանի քույրը։ Ծնվել է 1888 թվականին Ալեքսանդրապոլում (ներկա՝ Գյումրիում)։ Սովորել է Ալեքսանդրապոլի աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում։

Բանաստեղծություններ սկսել է գրել վաղ տարիքից, 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը։ 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։

Ամուսնացած է եղել ՀՀ առաջին հանրապետության գլխավոր դատախազ Վարդգես Ահարոնյանի հետ, ում հետ Հայաստանում խորհրդային կարգեր հասատատվելուց հետո մեկնում է Փարիզ։ Այնուհետև՝ 1923 թվականին մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ շաուրնակում է իր գործոնեությունը։ Նրա աշխատանքների մեծ մասը հրապարակվում էին այդ ժամանակ ԱՄՆ-ում տպվող Դաշնակցության «Հայրենիք» օրաթերթում։ Բացի գրականությունից Արմենուհին նաև զբաղվում է հասարական գործոնեությամբ։ Զբաղվել է հայոց լեզվի և գրականության պրոպոգանդայով ամերիկահայ նոր սերդների շրջանում։

Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը։

Մահացել է 1962 թվականին դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում՝ երկարատև հիվանդությունից։


Комментарии