Եռօրյա ճամփորդություն Դիլիջան պատում/ամփոփում

Սկսեցինք մեր օրը սուրբ երրորդություն եկեղեցու մոտից։ Այս անգամ Արագածոտնի մարզի տեղը Տավուշի մարզն էր, որտեղ Դիլիջան քաղաքում էլ պետք է անցկացնեինք հաջորդ 3 օրերը։ Մինչև Դիլիջան հասնելը կանգառ արեցինք Սևանա լճի թերակղզու մոտ, որտեղ գտնվում է Սևանավանքը։ Վանքը գտնվում էր բարձրունքի վրա, այդտեղից շատ սիրուն տեսարան էր բացվում դեպի Սևանա լիճը։
Վանքը այցելելուց հետո ուղղեվորվեցինք Դիլիջան։ 1 ժամ հանգստից հետո ուղղեցինք դեպի Ջուխտակ վանք, որը գտնվում էր անտառում և բարձրունքի վրա էր։ Բարձրունքը բավականին հեշտ էր հաղթահարելը, տեղ հասնելով պարզվեց որ Ջուխտակը երկու վանք է։ Մեկը ավելի բարձր տեղում էր կառուցված ` Ջուխը, իսկ մյուսը կառուցված էր Ջուխի միքիչ ներքև, այսպես ասած "տակը"։ Նաև բացի Ջուխտակից պետք է այցելեինք Մաթոսավանք եկեղեցին, որը ավելի բարձր է գտնվում։ Տեղի բնակիչներից մենք իմացանք կարճ ճանապարհը դեպի Մաթոսավանք, որը այդքան հեշտ չէր հաղթահարել։ Կարճ ճանապարհը անցնում էր անտառով, խոնավություն, ցեխ և այլն։ Բացի դրանից շատերը պատրաստված չէին եկել, և մենք ստիպված եղանք վերադառնալ հյուրատուն։ Ընտրիքից և հանգստից հետո երեկոյան դուրս եկանք քաղաք` թափառումների, հասնելով մինչև կենտրոնական հրապարակ։ Քաղաքում հանդիպեցի բավականին հետաքրքիր ճարտարապետություն, օրինակ` զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնը։ Կառույցը բաղկացած էր մի քանի ուղղանկյունանիստերից, որոնք իրար վրա էին տեղադրված և ուղղահայաց էին իրար։ Չնայած որ այդ շենքը վերջերս էին կառուցել, սովետական մոդեռնիզմի ազդեցությունը երևում էր։ Թափառումներից հետո վերադարձանք հյուրատուն, որտեղ ինչպես միշտ մինչև քնելը խաղացինք մաֆիա։ Այս անգամ չխաղացի, գտնվում էի դիտորդի կարգավիճակում։

Հաջորդ օրը տրամադրել էինք ճամփորդություններին։ Նախաճաշից անմիջապես հետո ուղղեցինք Գոշավանք։
Ըստ մեր ծրագրի, Գոշավանքից հետո պետք է քայլարշավ լիներ դեպի Գոշի լիճ, բայց վատ եղանակային պայմանների պատճառով չկարողացանք։ Հաջող վերադարձանք հյուրատուն, քանի որ 5 րոպե հետո սկսեց ուժգին անձրև, որը տևեց մի քանի ժամ։ Ընտրիքին այս անգամ խորոված էր։ Ընտրիքից հետո եևս մեկ անգամ դուրս եկանք քաղաք թափառումների, բայց արդեն գիշերով։ Այսպիսով եզրափակեցինք մեր եռօրյա ճամփորդությունը։ Հաջորդ օրը վերադարձանք Երևան, կանգառ անելով Սևանում։

Комментарии