Նախագիծ. Չափման միավորներ, հատվածների չափում

Որպես երկարության չափման միավոր հաճախ օգտագործում են միլիմետրը (մմ), սանտիմետրը (սմ), դեցիմետրը (դմ), մետրը (մ) և կիլոմետրը (կմ):

1կմ=1000մ
1մ =10դմ
1դմ=10սմ
1սմ=10մմ

Որպես զանգվածի չափման միավոր հաճախ օգտագործում են գրամը (գ), կիլոգրամը (կգ), ցենտները (ց), տոննան (տ):

1կգ=1000գ
1տ=1000կգ
1ց=100կգ

Որպես ժամանակի չափման միավոր հաճախ օգտագործում են վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, տարին:

1 տարի = 365 օր
1 օր = 24 ժամ
1 ժամ = 60 րոպե
1 րոպե = 60 վարկյան

Առաջադրանքներ

1. Հատվածի երկարությունը չափել են միլիմետրերով և ստացել են 290 մմ: Որոշիր այդ հատվածի երկարությունը սանտիմետրերով:

2. Ճամպրուկի զանգվածը կիլոգրամներով 64000 կգ է: Քանի՞ տոննա է ճամպրուկի զանգվածը:

3. Արտահայտիր սանտիմետրերով՝ 11 մ 20 սմ։

4. Քանի՞ անգամ է 20 ժամը ավելի 5 րոպեից։

Комментарии