Հովհաննես Թումանյան «Մեծ ցավը»

Ինչպես շատ է պատահում հայ գրողների պարագայում՝ Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածում նկարագրված խնդիրները նույնպես արդիական են մինչ օրս։ Չճանաչելով մեր լեզուն, պատմությունը, գրականությունը և նույնիսկ մեզ մենք փորձում ենք միասնական ազգ լինեն։

Իմ կարծիքով, այս դեպքում խնդիրը մենակ մեր չիմացության մեջ չէ։ Շատ ազգեր, չունենալով վերը նշվածներից ոչ մի բան, վերջ ի վերջո կարողանում են կառուցել կայուն պետություն։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները։ Պետություն, որը հիմա աշխարհի քաղաքական, գիտական և մշակույթային կենտրոնն է, ստեղծվել է եվրոպացի փախստականների կողմից, որոնք չունեին իրար հետ ոչ մի կապ։ Այդ փախստականները ունեին միասնական միտք և նպատակ՝ անկախանալ։ Մեր խնդիրը հենց դրանում է, ներկա պահին մենք չունենք ազգային միտք, որի շուրջ պետք է հավաքվենք և միասին ձգենտք դրան։ Այդ մտքի բացակայության պատճառով մենք ոչ թե ազգ ենք, այլ ազգաբնակչություն։

Комментарии