Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ

Հեղափոխությամբ ոգևորված` Չարենցը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքացիական կռիվներին և ապստամբություններին։ 1920թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում որպես արվեստի բաժնի վարիչ:

1922թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու հետ համատեղ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը: 

1925թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926-1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928-1935թթ.-ին՝ Հայպետհրատում:

1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին՝ մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու:

Նաև մասնակցել է Առաջին աշխարհամարտին` Հայ կամավորական ջոկատի կազմում։

Комментарии