Ընթերցասրահում


Անցած երեքշաբթի մենք գնացինք ընթերցասրահ: Իմ կարծիքով կարդալը շատ օգտակար է: Գիրք կարդալով՝ մենք ուժեղացնում ենք մեր կարդալու ընդունակությունը: Ամենավատն այն էր, որ ժամանակը շատ քիչ էր: Ամենալավն այն էր, որ ես ընթերցասրահում կարդացի այն գիրքը, որը շատ էի ուզում կարդալ, բայց չէի կարողանում գտնել ուրիշ գրադարաններում: Գրադարանում կային բազմազան տեսակի գրքեր, և ես չգիտեի՝ ինչ  գիրք վերցնեմ: Ես հաճույքով այնտեղ գիրք կկարդայի, բայց չեմ կարող, որովհետև ամեն օր շտապում եմ Դպրոց-պարտեզ, որպեսզի այնտեղից նստեմ երթուղային, որ գնամ տուն: Ես ընթերցասրահում կարդացի Ռոբին Հուդի մասին գիրքը: Այդ գիրքը շատ հետքրքիր գիրք էր, և կարող եմ առաջարկել բոլորին այն կարդալ:

Комментарии