Ես Սեբաստացի եմ

Ես Սեբաստացի եմ


Բարև ձեզ իմ անունը Գոռ է, մեր դպրոցը շատ է տարբերվում ուրիշ դպրոցներից: Մեր դպրոցում մենք աշխատում ենք համակարգիչներով և ամեն դասրանում կա էլէկտրոնական տախտակներ: Մեր դպրոցում կարելի ընտրել սպորտաձևեր, որոնք շատ են, իսկ ուրիշ դպրոցներում մենակ մի սպորտաձև է: Սեբաստացին պետք է միշտ օգնի փոքրերին: Սեբաստացին պետք է միշտ ձգտի իրեն առաջ: Սեբաստացին մասնակցում է բոլոր ծեսերին և ավանդույթներին: Սեբաստացին պետք է ընթերցասեր լինել, օրինակ  հիմա կարդում եմ  <<Չիպոլինոի արկածներ>> և արդեն վերջացնում եմ: Ամառային արձակուրդներին ես գնացի ճամբար, որը մեր դպրոցի ճամբարն էր: Այն գտնվում էր Մեղրաձորում և ես այնտեղ մնացի Հինգ օր, բայց ինձ թվում էր, թե ես մնացի ընդամենը մի օր: Այնտեղ շատ հետաքրքիր էր:  Այս տարի վերջապես կատարվեց իմ երազանքը մեր դպրոց եկան նետափգություն սպորտաձևը: 

Комментарии