Հարիսան հայկական ազգային ուտեստ է:
Պատմությունը
Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է էջմիածին (նախկինում Վաղարշապատ), նա, վաթսուն օր շարունակ քարոզ էր կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք նրան հետքրքրությամբ լսում էին: Աղքատներին ճաշ տալու համար, նա հրամայում է գյուղացիներին, որ բերեն ոչխար և լիքը յուղ: Երբ ոչխարը և յուղը բերեցին, Լուսավորիչը հրամայում է մորթել ոչխարին, մեծ կաթսաներ դնեն կրակի վրա և միսը և ձավարը դնեն կաթսաների մեջ:Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին խաթնել կաթսայում եղած միսը, ասելով հարեք զսա:Այդտեղից էլ առաջացած հարիսան:
Հարիսա բաղադրատոմս
Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ
տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև
մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև
համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են
հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և
այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ
գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։
Комментарии
Отправить комментарий