1. Ընդգծված բառի կամ բառակապակցության ճիշտ տեղը գտի՛ր:
Բուրավետ մայիսյան գինարբի փունջ էր բերել:
Մայիսյան բուրավետ գինարբի փունջ էր բերել:
Նրա ուսին կանգնել էր ձեռնասուն որսի բազեն:
Նրա ձեռնասուն ուսին կանգնել էր որսի բազեն:
Նայեց կապույտ ծիծաղից արցունքոտ աչքերին ու ամեն ինչ գլխի ընկավ:
Նայեց ծիծաղից արցունքոտ կապույտ աչքերին ու ամեն ինչ գլխի ընկավ:
Դրությունը փոխվեց անկեղծ, կրակոտ ու համոզիչ Արսենի խոսքից հետո:
Դրությունը փոխվեց Արսենի անկեղծ, կրակոտ ու համոզիչ խոսքից հետո:
Ոտքս բլրակը բարձրանալիս սայթաքեց:
Բլրակը բարձրանալիս ոտքս սայթաքեց:
Որոտացող հաղորդավարի ձայնն ազդարարում էր քո հաղթանակը:
Հաղորդավարի որոտացող ձայնն ազդարարում էր քո հաղթանակը:
Մատենադարանում պահվում են համաշխարհային արժեք ունեցողշատ հունական, հռոմեական հեղինակների գործեր:
Մատենադարանում պահվում են շատ հունական, հռոմեական հեղինակների համաշխարհային արժեք ունեցող գործեր:
2. Տրված ընդարձակ նախադասաթյունները դարձրու համառոտ (ենթակայից և ստորոգյալից կազմված):
Երեկոյան քաղաքում մեծ իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը ձեռնասուն մի թռչուն ուներ:
Նա թռչուններին անգամ խոսել էր սովորեցնում:
Չղջիկները չեն կարողանում լույսին նայել:
Մեքենայացված գրադարանում աշխատող մարդիկ չկան:
Այդ գրադարանը գործում է Հոլանդիայի Դեֆտ քաղաքի բարձրագույն տեխնիկական դպրոցում:
3. Տրված նախադասությունները համառոտի՛ր:
Արգելանոցում բուսական ու կենդանական աշխարհը պահպանվում է:
Այդ ծառի տարիքն անցնում է մեկ հազարամյակից:
Խիզախ ճանապարհորդին խութերն ու հուժկու հոսանքները չեն վախեցնում:
Փչովի նավակը նստած՝ նա Հիմալայներից իջնելու է Ինդոս գետի հոսանքով:
Թեթև, մեկտեղանի ինքնաթիռ էր գնել:
Բարձունքից քաղաքն այցելուներին բոլորովին ուրիշ տեսքով է երևում:
Երեկոյան՝ մթնշաղին, միջատների անլռելի նվագախմբի աղմուկը հազարապատիկ ուժեղ հնչեց:
4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:
Օրինակ՝
Ինձ մոտ նոր դասագրքեր կա: - Ինձ մոտ նոր դասագրքեր կան:
Գարնանը օրերը երկարում է:-Գարնան օրերը երկարում են:
Նրա մազերը սև է:-Նրա մազերը սև են:
Քո երգերն ամբողջ քաղաքում երգվում է:-Քո երգերնամբողջ քաղաքում երգվում են:
Կատվի աչքերը ճրգի պես վառվում էր:-Կատվի աչքերը ճրագի պես վառվում էին:
Ուրախ էր անցնում նրա օրերը:
Ցրտերն ընկավ:
Ջրերը կտրվեց:
Դրածից մեջ սխալներ կա:
Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում:
Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում:
Комментарии
Отправить комментарий