Կուզեի լինել. վերլուծություն

Իմ կարծիքով տղան լավ կողմից էր նայում էր պարտիզպանի աշխատանքին: Փոքրերը մտածում են, որ իրենց ծնողների աշխատանքը հեշտ է, իսկ իրենցը դժվար, բայց երբ նրանք մեծանում են ու գնում են աշխատանքի, հասկանում են, թե ինչքան դժվար է աշխատել և հիշում են մանկություն: Պարտիզպանի աշխատանքը շատ դժվար է, նրա համար ամեն մի ծաղիկը իր կյանքի մասն է և նրանք առավոտից արթնանում են և ջրում: Իմ կարծիքով պահապանի աշխատանքը հետաքրքիր է: Գիշերը քեզ համար քայլես, ստվերների հետ խաղաս, մի նստարանին նստես և հանգստանաս: Մանրավաճառականի աշխատանքը նույնպես հետաքրքիր է: Քեզ համար հանգիստ փողոցներով քայլես, տեսնես այն վայրերը, որոնք դու սիրել ես փոքր ժամանակ: Իմ կարծիքով ամեն մի մարդ իրեն համար աշխատանքը կգտնի:     

Комментарии