Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
- Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
- Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:
Մի ուրիշ մարդ էլ մի խիստ կին ուներ ինքնահավան և կամապաշտ, և երբ ընկավ գետը խեղդվեց, տղամարդն փնտրում էր նրան, ջրին հակառակ գնալով: Հարցրին նրան մարդիկ.
-Ինչ՞ ու ես ջրին հակառակ փնտրում:
Պատասխանում է.
-Իմ կինը միշտ խոսքով և գործողություններով ինձ հակառակ էր: Այդ ինչպես
-Ինչ՞ ու ես ջրին հակառակ փնտրում:
Պատասխանում է.
-Իմ կինը միշտ խոսքով և գործողություններով ինձ հակառակ էր: Այդ ինչպես
Բառարան
դարձեալ այլ ոմն - մի ուրիշ մարդ էլ
յորժամ - երբ
անկաւ - ընկավ
խնդրէր - փնտրում էր
խնդրէք – փնտրում եք
հարցին - հարցրին
ցնա –նրան
վասն է՞ ր - ինչո՞ ւ
հանապազ - միշտ
զոր օրինակ - ինչպես
առնէր – անում էր
ի կենդանութեանն – կենդանության ժամանակ
կարծեմ - կարծում եմ
զկնի մահուանն - մահվանից հետո
արար - արեց
գնացից - գնամ, կգնամ, պիտի գնամ, գնալու եմ
Комментарии
Отправить комментарий