Կարո Հալաբյան

Կարո Հալաբյան, հայ խորհրդային ճարտարապետ։ Ծնվել է 1897թ․-ին, Հուլիսի 26-ին։ 1917թ․-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը և Սոչիի ծովային կայարանը։

Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։



Комментарии