Համացանցային և հեռուստատեսային լեզու

.Ինչպիսի՞ դեր, ուժ ունի այսօր համացանցը և հեռուստատեսությունը մեր կյանքում, ինչպիսի՞ն է հայոց լեզվի կարգավիճակը այդ երկու տիրույթներում :
Իմ կարծիքով Համացանցը շատ մեծ ուժ ունի: Երևի երկրում մարդ չկա, որ սոցանցերում գրանցված չե: Իսկ հեռուստացույցի ուժի արդեն չկա:
Եկեք վերադառնանք 90-ականներ: Ճիշտ է, այն ժամանակ համակարգիչներ կաին, բայց համակարգիչներ ունեին միայն հարուստները: Այն ժամանակ բոլորը վազում էին հեռուստացույցի դիմաց և նայում տարբեր հաղորդումներ:
Իսկ հիմա բոլորը հնարավորություն ունեն համակարգիչ գնելու և հեռուստացույցը օրերով չի միացվում: Հիմա միայն հեռուստացույց նայում են մեր ծնողները և տատիները և պապիները:
Բայց հեռուստատեսությունը շատ մինուսներ ունի; Օրինակ, համացանցում դու կարող ես քո ճաշակի ինչ որ տեսահոլովակ գտնես և նայես և երբ  ուզես դադար տալ կամ անջատել:


.Ի՞նչ եք կարծում, ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել համացանցային և հեռուստատեսային լեզվի դրությունը բարելավելու համար:
Ինչ բաներ էլ անենք ոչ մի բան չի փոխվի: Մարդիկ չեն սկսզի գրագետ խոսալ: Դա երկրի դրությունից է: Այդ խնդիրը սկսել է անցյալից, երբ Հայաստանը մտավ Խորհրդային Միության կազմի մեջ: Այդ տեղից էլ հայերի խոսքերի մեջ մտան ռուսական բառեր:






Комментарии