ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
Իր տրվածն եմ տալիս իրեն։
1918
Վերլուծություն
Այս բանաստեղծությունը պատմում է մարդու հարստությունների մասին: Բայց ոչ թե ոսկիների և անգին քարերի մասին: Այն պատմում բարիության, շնորհքի և սիրո մասին:
Իմ կարծիքով բարիությունը ամենագլխավոր բանն է մեր կյանքում: Բարիություն ունեն բոլորը, նաև չարերը:
Հարցեր
Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը ես շատ եմ սիրում: Այս բանաստեղծությունը շատ անկեղծ է գրված և շատ լավ է պատմում մեր կյանքի:
Ի՞նչ եք զգում, տեսնում և լսում բանաստեղծությունը կարդալիս:
Այս բանաստեղծությունը կարդալիս ես հասկանում եմ կյանքի իմաստը:
Ի՞նչ եք մտածում և հիշում բանաստեղծությունը կարդալիս:
Հիշում եմ ամենագլխավորի մասին` բարիության և շնորքի մասին:
Ինչպե՞ս կվերնագրեիք բանաստեղծությունը:
Կյանք,ուղղակի կյանք
Комментарии
Отправить комментарий