Վ.Սարոյան առաջադրանքներ #2

Առաջադրանք #2
  • Տեղեկություններ համաքիր Վ․ Սարոյանի և իր որդու՝ Արամի մասին։ (Գիտեի՞ր, որ Արամ անունը Սարոյանի համար ամենասիրելի հայկական անունն է):

  • Վիլյամ Սարոյան , ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆԿալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։


  • Ի՞նչ գիտես «Իմ անունը Արամ է» ժողովածուի մասին (1940թ.)։

Իմ անունն Արամ է, կարճ պատմվածքների ժողովածու–գիրք է Վիլյամ Սարոյանի հեղինակությամբ՝ առաջին անգամ տպագրված 1940 թ.։ Պատմվածքները հայ արմատներ ունեցող տղայի՝ Արամ Գարողլանյանի, և իր հարազատ–բարեկամների մասին է, որոնք բնակվում են ԱՄՆի Ֆրեզնո քաղաքում։

Комментарии