Մի անգամ մի մարդ բռնեց մի թռչնակի:
-Բաց թո՛ղ ինձ և ես քեզ կասեմ երեք խորհուրդ,-ասաց նրան թռչնակը:
Առաջին խորհուրդը թռչունը խոստացավ ասել միանգամից, երկրորդը՝ ճյուղի վար նստած, իսկ երրորդը՝ բլրի գագաթին:
Մարդը համաձայնվում է և հարցնում, թե որն է առաջին խորհորդը:
-Եթե զրկվել ես ինչ-որ բանից պետք չէ զղջալ: Մարդը բաց թողեց թռչնակին, և նա նստելով ճյուղին՝ սկսեց երգել․
-Մի՛ հավատա անհեթեթությանը, որը չունի ապացույց:
Բարձրանալով բլրի գագաթին՝ նա բացականչեց․
-Ես կուլ եմ տվել երկու մեծ զմրուխտ, սպանելով ինձ՝ դու կստատանաս այն:
Ընկճված մարդը բռնեց գլուխը:
-Տու՛ր ինձ գոնե քո երրորդ խորհուրդը,- ասաց նա՝ ուշքի գալով:
-Իսկ ո՞րն է երրորդ խորհուրդը,-բացականչեց թռչունը,-դու զղջացիր այն բանի համար, ինչից զրկվեցիր և հավատացիր անհեթեթությանը։ Մտացծի՛ր, թե ինչպես ինձ նման փոքր թռչնակի մեջ կարող էր տեղավորվել երկու մեծ զմրուխտի կտոր։ Դու հիմար ես, իմ խորհորդները չեն կարող քեզ օգնել:
Ռուսերեն տարբերակը կարող եք կարդալ այտեղ`:
Комментарии
Отправить комментарий