Ֆլեշմոբյան առաջադրանքների ամփոփում

Ֆլեշմոբյան առաջադրանքների ամփոփում
1.Գտի՛ր մյուսներից տարբերվող բառը, նշի՛ր տարբերությունը.  
Վարդ, հրդեհ, զարդարանք, մարդաբան։
2. Ո՞ր բառի հնչյուններն են տառերից շատ. 
Սարդոստայն, որբևայրի, ով, պարզերես, տասներկու։
3.Գրի՛ր չորս բառ, որոնց մեջ մեկ տառ փոխելով ուրիշ բառ կստանաս (օրինակ՝ բարկ-բարք)։

Վերք-բերք Վարք-բարք Նուռ-դուռ      
4.Տրված ածանցներից ու բառերի արմատներից կազմի’ր հնարավորինս  շատ բառեր (բառը պետք է ունենա միայն մեկ ածանց).
  • Գեղաշուք, տնատեր, չարալեզու, մահագույժ, բարձրարժեք, անօրեն
  • -եղ, -ական, -ացու, -անի, -կան։
գեղական, գեղացու, գեղանի, շքեղ, տնական, տիրացու
5. Տրված   շարքից գտի՛ր գովաբանել , թափառական , շեղ , կապույտ բառերի հոմանիշները.   
Սիրաշահել, դրվատել, դերվիշ, նժդեհ, կամարակապ, զարտուղի, լաջվարդ, լեղակ։
6.Փակագծում տրված բառերից տեղադրի՛ր նա, որը համապատասխանում է նախադասության իմաստին։ 
  • Այնքան վտանգավոր չէ չվարժեցված երիվար (1. հեծելը, 2. հեծնելը), որքան անփորձ բարեկամին գաղտնիքներ վստահելը։
  • Ով իր խղճի դեմ է գործում, չի կարող նրա խայթոցից (1. զուրկ, 2. զերծ) մնալ։
  • Պատգամավորը մի շարք (1. փաստեր, 2. փաստարկներ) բերեց՝ հիմնավորելու համար օրենսդրական փոփոխությունները։
  • Հարկավոր է լրջությամբ (1. վերաբերել, 2. վերաբերվել) բոլոր առաջարկներին։


7. Բացատրի՛ր « Աքիլլեսյան գարշապար » արտահայտության իմաստը, համապատասխան օրինակ բեր։ 
8. «Սասնա ծռեր» էպոսում (համահավաք բնագիր) երկվորյակ եղբայրները՝ Սանասարն ու Բաղդասարը միմյանց դեմ չեն կռվում։ Բայց մի անգամ Բաղդասարը, այնուամենայնիվ, սուր է ճոճում եղբոր դեմ։ Մեկ-երկու նախադասությամբ պատմի՛ր դրվագը և նշիր Բաղդասարի տարօրինակ արարքի պատճառը։  
9. Մարդիկ Դավթին ասում էին «թլոր»։ Ի՞նչ է նշանակում այդ բառը։ Ինչպե՞ս է այդ արատը Դավիթն ստացել (պատմիր դրվագը)։ 
10. Դու ուզում ես քեզ հետ դպրոց նոր պլանշետդ տանել, բայց ծնողներդ թույլ չեն տալիս։ Համոզի՛ր նրանց, փաստարկներ բեր (3-5 փաստարկ)՝ ապացուցելու համար, որ պլանշետը դպՀիշի՛ր, որ համոզելու համար հարկավոր է, որ դա ձեռնտու լինի նաև ծնողներիդ։  

Комментарии