Գրաբարյան Աշխատանք

Ձմեռ էանց, անձրևք անցին և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում.ժամանակ եհաս յատանելոյ. Ձայն տատրակի լսելի եղև յերկրի մերում. Թզենի արձակեաց զբողբոջ իւր. Որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի՛ ե՛կ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ:…Երևեցո՛ ինձ զերեսս քո և լսելի արա ինձ զբարբառ քո. Զի բարբառ քո քաղցր է և տեսիլ քո գեղեցիկ:
Թարգամանություն
Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին: Մեր երկրում երևացին ծաղիկները.Ժամանակը հասավ էտելու. Տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում Թզենին բողբոջեց. Խաղողի որթերը ծաղկելով արձակեցին իրենց բույրերը: Վեր կաց, եկ իմ մտերիմ, իմ գեղեցիկ , իմ աղավնի : …Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը. Քանի որ քաղցր է քո խոսքը և գեղեցիկ քո տեսքը:


(Երգ երգոց, Բ, 11-14):
Կարդա՛ այսպես.
յերկրի- հերկրի
յատանելոյ- հատանելո
իւր- յուր
իւրեանց- յուրեանց:
Բառարան
Յատանելոյ-էտելու
Եղև- եղավ
Ետուն- տվեցին
Երևեցո՛- ցույց տու՛ր:

Комментарии