1. Զամենայն զոր միանգամ կամիջիք՝ թէ արասցեն ձեզ մարդիկ՝ ա՛յնպէս եւ դո՛ւք արարէ՛ք նոցա:
Այն ամենը, որը մի անգամ ցանկանաք, որ մարդիկ ձեզ անեն այնպես էլ դուք արեք նրանց:
զամենայն- այն ամենը
կամիջիք-ցանկանաք
արասցեն-անեն
արարէ՛ք-արեք:
2. Մի՛ դատիք՝ զի մի՛ դատիցիք: Զի որով դատաստանաւ դատիք՝ դատելո՛ց էք. եւ որով չափով չափէք՝ չափեսցի՛ ձեզ: Զի՞ տեսանես զշիղ յական եղբաւր քոյ, եւ ի քում ական զգերանդ ո՛չ նշմարես: Կամ զիա՞րդ ասես ցեղբայր քո. Թող հանի՛ց զշիղդ յականէ քումմէ. եւ ահաւադիկ ի քո՛ւմ ականդ գերա՛ն կայ: Կե՛ղծաւոր՝ հա՛ն նախ զգերանդ յականէ քումմէ, եւ ապա՛ հայեսցես հանել զշիղն յականէ եղբաւր քոյ:
Մի՛ դատիք՝-մի դատեք
մի՛ դատիցիք-չդատվեք
դատելո՛ց էք-դատվելու եք
յական-աչքում
զիա՞րդ-ինչպե°ս
թող հանի՛ց-թող հանեմ։
Комментарии
Отправить комментарий