«Ընթերցում եմ, իսկ դու՞․․․» նախագծի շրջանակում մենք նաև ընթերցում ենք մեր ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Ինչպես նախագծում նշված է, պետք է նաև հանդիպենք և ռեալ շփվենք մեր ժամանակի հեղինակների հետ, նրանց ուղղենք մեր հարցերը և ավելի լավ հասկանանք արդի շրջանի գրականությունը։
Այս անգամ նախատեսված է հանդիպում Գրիգի (Գրիգոր Հովհաննիսյանի) հետ։ Ընթերցում, քննարկում և ուսումնասիրում ենք հեղինակի պատմվածքները։ Մեդիափաթեթում ներկայացնում եմ կարծիքս այն պատմվածքների շուրջ, որոնք ընթերցել եմ, ինչպես նաև հարցադրումները, որոնք ուղղելու եմ գրողին հանդիպման ժամանակ։
«Փոքրիկ, մոխրագույն ճամպրուկ» պատմվածքի վերլուծություն
Իմ կարծիքով, այս պատմվածքում թաքնված իմաստ կա: Ըստ իս՝ գլխավոր հերոսը ուզում էր գտնել իր հոր քայլվածքը, դրա համար էր ամբողջ օրը քայլում քաղաքով, որպեսզի գտնի իր հոր քայլվածքը: Եվ այդ ճամպրուկը հիշեցնում էր իր հոր մասին․ երբ նա կորցրեց իր ճամպրուկը, խելագարվեց: Եվ․ իմ կարծիքով, այս պատմվածքը գլխավոր հերոսի երազն է:
«Նկուղը» պատմվածքի վերլուծություն
Իմ կարծիքով, Գրիգի այս պատմվածքում թաքնված իմաստ կա: Ըստ իս՝ այստեղ գրված է մռայլ ներկայի մասին: Պատմվածքը ուզում է ասել, որ ամեն ինչ փոխվում է, բայց հիշողությունները մնում են: Գլխավոր հերոսը կապ ուներ այդ նկուղի հետ: Այդ նկուղում նա անցկանցրեց իր մանկությունը:
«Պուճուր մարդը» պատմվածքի վերլուծություն
Կարծում եմ, «Պուճուրը» այս պատմվածքում ուղիղ իմաստով չի ասված: Հեղինակը կարծես ուզում է ասել, որ այդ մարդը հասակով պուճուր չէ, նա ուզում էր ասել, որ ինքը թույլ է: Պուճուր մարդը թույլ էր և անհավատ, որովհետև նրա նկարները միշտ մռայլ էին: Նա իր հոգու խորքում տխուր էր: Եվ այդ նկարները ցույց էին տալիս, որ նա տխուր է:
Այս պատմվածքը նաև իրականությանը շատ մոտ էր: Այժմ կան շատ մարդիկ, ովքեր տարիներով սովորում են, տանջվում են, շաբաթներով չեն քնում, բայց իրենց աշխատանքները չեն դառնում հայտնի: Իսկ կան մարդիկ, ովքեր հայտնի դարձել են միայն գումարի միջոցով: Նրանք տարիներով չեն սովորել, չեն տանջվել: Մի խոսքով՝ նրանք ամեն ինչին հասել են գումարի և ոչ թե տաղանդի շնորհիվ:
Այս պատմվածքը նաև իրականությանը շատ մոտ էր: Այժմ կան շատ մարդիկ, ովքեր տարիներով սովորում են, տանջվում են, շաբաթներով չեն քնում, բայց իրենց աշխատանքները չեն դառնում հայտնի: Իսկ կան մարդիկ, ովքեր հայտնի դարձել են միայն գումարի միջոցով: Նրանք տարիներով չեն սովորել, չեն տանջվել: Մի խոսքով՝ նրանք ամեն ինչին հասել են գումարի և ոչ թե տաղանդի շնորհիվ:
Հարցեր
1.Ձեր պատմվածքները կապված են իրար հետ?
Комментарии
Отправить комментарий