1. Ընդգծի՛ր ուղղական հոլովի բառաձևերը յուրաքանչյուր շարքում։
- Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, կողին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջին։
- Թութակից, խոսնակից, կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, մասնակից, կղզյակից։
- Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլով։
- Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում։
2. Ընդգծի՛ր սեռական-տրական հոլովի բառաձևերը։
- Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ։
- Կրկին, գրկին, շոգին, հոգին, գերանդին, հացին, այրին, բանալին, ուղին, օղին։
- Արփին, դարբին, գետին, լորին, բագին, դարչին, սարին, ձորին, լուսին, տիկին։
- Շղթային, ջղային, շիլային, ընծային, ռնգային, հսկային, տենդային, վկային, թաղային, յուրային։
3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտը։
- Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը։
- Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։
- Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին,- մրմնջում էր ծերունին։
- (Զգուշություն, զգուշությունը) լավ բան է,- ինձ միշտ խրատում է պապս։
- Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոն, կենտրոնը)։
- Ես հիմնարկի բոլոր (տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։
Комментарии
Отправить комментарий