1.Ընդգծի՛ր բացառական հոլովի բառաձևերը։
- Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստից։
- Թղթակից, հատակից, լծակից, տարելից, զինակից, հոլովակից, դրկից, վարակից, մակարդակից։
- Հոգուց, ուղուց, սպիտակուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց։
2.Ընդգծի՛ր գործիական հոլովի բառաձևերը։
- Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից, կորով, գորով, ժողով, կողով, խռով, հոլով, ապահով, կաթնով։
- Անվրդով, համով, գամով, տաքուհով, սերով, հոգեթով, սիրով, սարով, ջատագով։
- Պատշգամբ, միությամբ, ամենաբամբ, կաղամբ, ցասմամբ, ապստամբ, արյամբ, իրավմամբ, անվամբ, կատարմամբ։
3. Ընդգծի՛ր ներգոյական հոլովի բառաձևերը։
- Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի, բախում, ծագում, ստուգում, դրվագում, արձակում, բուժում, քանդակում, հակում, վատնում, հանդիպում, ցատկում, գրառում, զղջում, ցասում։
4. Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ գոյականով։
- Բարին կամեցող-
- Գլուխների քանակը-
- Դափնուց հյուսված պսակ-
- Ետին խորշ-
- Երգերի շարք-
- Գարու հաց-
- Անասունի կեր-
- Երթևեկության ուղի-
- Զենք կրող-
- Զույգերով պար-
- Ժամանակ անցկացնելը-
- Լեռն անցնելու տեղը-
- Լուր բերողը-
- Ընծայելու մասին գիր-
5. Սյունակներում դեմ դիմաց գրված բառերից ընտրի՛ր մեկական արմատ և տրված վերջածանցներից մեկը՝ կազմելով վեց բարդ ածանցավոր բառ։
Երեսպաշտ երկբևեռ — ություն
Հեռագնաց ուխտադրուժ -անի
Արնաքամ բրնձափլավ -արան
Հնաոճ ոսկեդար -ակ
Խաժակն բուժօգնություն — յան
Կողմնացույց օդաչու -իչ։
Комментарии
Отправить комментарий