Հարցաշար
- Բլոգումդ տեղեկություններ հավաքի՛ր տվյալ ստեղծագործության հեղինակի մասին։
Ծերունին և ծովը, վիպակ, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը 1951 թվականին Կուբայում։ Այն հրատարակվել է 1952 թվականին։ Համարվում է Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունը, որը հրատարակվել է նրա կյանքի ընթացքում։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։ Այն մի ծերունի ձկնորսի մասին է, ով պայքարում է մեծ ձկան դեմ՝ ծովի հոսանքից փորձելով դուրս քաշել նրան։ Ծերունին և ծովը ստացել է գեղարվեստական գրականության Պուլիտցերյան մրցանակ 1953 թվականին, իսկ 1954 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։
- Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Ներկայացրու՛ գործողության տեղը, թելադրանքը, նկարագրությունը, գործողությունները:
Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:
Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:
- Դու՛րս գրիր քեզ դուր եկած հատվածները և գրի՛ր, թե որն է դրանց ասելիքը, խորհուրդը։
- Ցույց տվեք` որտե՞ղ իրականություն կա, որտե՞ղ է երևակայությունը թելադրում:
- Բնութագրի՛ր հերոսներին (տարիքը, դեմքը, կարգավիճակը):
- Առանձնացրեք նկարագրության, գույնի, ձայնի, թռիչքի տարրերը։ Տվյալ բառերը ասելիք ունե՞ն, թե՞ ինքնանպատակ են։
Комментарии
Отправить комментарий