Ես, ճիշտ է, չեմ
հավատում ամանորյա հրաշքներին, այդ Ձմեռ պապու
շորերով մարդկանց, որոնք մինչև փետրվար
հրապարակում քայլում են: Բայց,
չգիտես ինչու, դեկտեմբերի սկզբից
ես ամանորյա երգեր եմ լսում,
արդեն մտածում եմ, թե
որտեղ է դրվելու մեր
տոնածառը, ինչ խաղալիքներ եմ
կախելու տոնածառի վրա և այլն:
Նաև Աանորն ինձ համար
կրեատիվ տոն է: Հենց
այդ օրերին ես դարակից
հանում եմ գունավոր թղթեր,
որոնք ամբողջ տարի սպասում
էին, թե երբ եմ
ես իրենց հանելու: Այդ
թղթերից ես ամեն տարի
պատրաստում եմ տոնածառի խաղալիքներ:
Բայց ես չեմ հասկանում՝
ինչու՞ են երգերի մեջ
երգում. <<Ձյունանուշիկ մեր տուն արի,
տոնածառը զարդարիր>>, եթե Ձյունանուշիկը չի
գալիս, ու իր փոխարեն
տոնածառը մենք ենք զարդարում:
Ի՞նչ իմանաս, կարող է
խցանման մեջ է հայտնվել,
կամ էլ իր եղնիկների
նալերը չի հասցրել փոխել,
և դժբախտ պատահար
է եղել:
Комментарии
Отправить комментарий