Հայերենագիտական խաղ․ առաջին փուլ

1. Ո՞վ է այս տողերի հեղինակը։ Ի՞նչ գիտես նրա մասին։
Թեպետ մենք փոքր ածու (փոքրաքանակ ժողովուրդ) ենք և թվով քիչ, և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել…
Մովսես Խորենացի
2. Գրերի գյուտից հետո, ո՞րն է եղել առաջին հայերեն թարգմանած նախադասությունը։ Ո՞ր գրքից էր այդ տողը։ Գրի՛ր գրաբար և աշխարհաբար տարբերակները։
Ճանաչել զիմաստուն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ

ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը
3. Ընթերցի՛ր «Հայոց  ծագումնաբանություն» նյութը, պատասխանի՛ր հարցերին։
  • Հայ ժողովրդի ծագման ի՞նչ տեսություններ իմացար։
  • Հայերի  անվանումների ծագման մասին ի՞նչ գիտես։ Ի՞նչ անվանումներ են մեզ տվել այլերկրացիները։
  • Ինչի՞ մասին են վկայում հունական և վրացական ավանդազրույցները։
4. Գուշակի՛ր նկարների բառերը։ Գրի՛ր այդ բառերին չորս հոմանիշ բառեր։
392x696bb   unnamed
1. տարբերվող
2. բամբասան
5. Բառքամուկ․ Առանձին բառեր կազմի՛ր՝ Նորակառույց մայր բառի մեջ եղած տառերը տեղաշարժելով։ Հուշում՝ հնարավոր է այս բառում տարբեր կազմության  ևս 15 բառ կազմել։
1.նոր
2.կառույց
3.կառուցել
4.չկառուցված

5.ակնոց

6.որակ

7. ակն

8. այց

9.ուռց

10.կույր




6. Ո՞ր բառը հապավում չէ․
  • ուսմասվար
  • աշխղեկ
  • ժողգործիքներ
  • ջրհոր։
ջրհոր
7. Եղ․ Չարենցի ո՞ր ստեղծագործությունն է Վիլյամ Սարոյանը անվանել «Հա՛յր մեր»-ին նմանվող աղոթք մը»»․
  • «Վահագն»
  • «Գանգրահեր տղան»
  • «Էլի գարուն կգա, կբացվի վարդը․․․»
  • «Ես իմ անուշ Հայաստանի․․․»։
8. Բառարանի օգնությամբ ճշտի՛ր, թե որ դարձվածքի իմաստն է սխալ բացատրված․
  • անարգանքի սյունին գամել- խայտառակ անել
  • թևերի տակ առնել- աննկատ շահագործել
  • բարևը մոռանալ- խիստ շփոթվել
  • երկու ոտքը մի կոշիկի մեջ դնել- իր ասածը համառորեն պնդել։
9. Թիմային ստեղծագործական աշխատանք թեմաներից մեկով․
  • «Լեզվի մաքրության պահպանումը՝ օտարի նկատմամբ սերը թուլացնելու միջոց»։
  • «Լեզուն՝ ինքնաճանաչման միջոց»։
10. Ընթերցի՛ր «Զրույցներ հայկականության մասին» նյութը և պատասխանի՛ր հարցերին․
  • Ո՞ր օրացույցների մասին տեղեկացար․ ե՞րբ, ու՞մ կողմից դրանք ստեղծվեցին։
  • Որո՞նք են հայկական հնագույն ամսանունները, ի՞նչ նշանակություն ունեին։
  • Ի՞նչ խորհուրդ ունեին շաբաթվա օրերը։
  • Ի՞նչ իմացար ժամանունների մասին։

Комментарии