Գործնական քերականություն. 15.03.2018

1.Նշված աշխատություններից ո՞րը չի պատկանում հայ անվանի լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի գրչին.
2. Թավ գրված տրված բառերը  գրի՛ր համապատասխան շրջասույթների դիմաց։
Ռազմիկ, սկյուռ, կարտոֆիլ, գրել (շարադրել), մեծ փողատեր, մահվան ժամը հասնել, բանաստեղծ, կաշառակերություն․
  1. անտառի քաղցրասեր — սկյուռ
  2. Ապոլոնի որդի — բանաստեղծ
  3. Արեսի զինվորյալ —  ռազմիկ
  4.  բանջարեղենի արքա —կարտոֆիլ 
  5. գաբրիելյան փողը հնչեցնել — մահվան ժամը հասնել 
  6.  ի գիր հանել — գրել
  7. Մամոնայի պաշտոնյա — մեծ փողատեր
  8.  սոցիալական քաղցկեղ — կաշառակերություն
3. Բառերից քանիսի՞ արմատին կարող է միանալ և բառ կազմել -իք վերջածանցը, կազմի՛ր հնարավոր տարբերակները և գրի՛ր։ 
Համերաշխորեն -երաշխիք, հավաստել-հավաստի, աղուտ, բարունակ-բարիք, արևագալ-գալիք, ավետաբեր, կարծեցյալ-կարծիք, հիշաչարություն-չարիք, անկեղծանալ-կեղծիք։
4. Գրաբարյան տրված արտահայտությունները փոխադրի՛ր աշխարհաբար։ 
Մի՛ դատիք՝ զի մի՛ դատիցիք —մի դատվեք, որ չդատվեք
Բազումք են կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք — ինքնակոչերը շատ են, ընտրյալները քիչ
Ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին — որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սիրտը թող լինի
Ամենայն չարիք մտանեն ի միտս  մարդոյ յանուսումնութենէ — ամեն չարիք մարդու մեջ մտնում է տգիդությունից

5.Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով։
(Ոտք) ոտքի առանձին, կրակ ու (բոց) , ծափողջույն, տնե (տուն) միասին, ներս (առնել) միասին, (կիսով) չափ , կուժ(կոտրուկ), հասարակական(քաղաքական), (սերնդե)սերունդ միասին, (ծուռտիկ)մուռտիկ գծիկով, դեփ(դեղին) գծիկով, գաղափարական(քաղաքական), (երկու) երրորդ, (քչից)շատից, մեջք (մեջքի), (քաշել)մոտեցնել, (Սայաթ)Նովա, (ոլոր)մոլոր, (յոթից) ութ, մրցույթ(փառատոն), (դեմ) հանդիման, (հյուսիս) արևելք, հինգ(հարկանի), կաս(կարմիր), հարավ (արևմտյան), քուլա(քուլա), ելնող(մտնող):
6.Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության  սխալ կա (ընդգծիր սխալ  օգտագործված բառերը).
ա)Ուժեղ աղմուկից հանկարծակի ի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

7. Ընդգծի’ր հապավումները, գրի՛ր տեսակները՝ տառային, վանկային, վանկաբառային․
ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ, նորընտիր, կուստոմս, քաղբանտարկյալ, պետպատվեր, ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ։

Комментарии