Գործնկան քերականություն. 03.04.2018

Արտագրի՛ր նախադասությունները՝ փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան էր ստեղծվել, որով հիանում էին  հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում, թե մի նախշուն գորգ էր ծածկել  պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն ընդունվեց , և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծում էին թանձրացող խավարում, ապա անհետանում ։ (երևալ, անհետանալ, առկայծել)
Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Վարդանը սփրթնեց աչքերը շողացին մռայլ մի ցոլքով և նա վերջին հայացքով մի ակնթարթում կտրեց զորագնդերը։ Նայեց նրանց, որոնք գնում էին դեպի սխրագործություն, որ չունի մահի երկյուղ։ Ահռելի ուժ իր թիկունքում զգաց ու վճռեց կռվել մինչև վերհին շունչը։
Շիփ-շիտակ զարկեց գետի մեջ՝ ուղիղ մատյան գնդի վրա։ Հայկական այրուձիի զորագնդերը մխրճվեցին պարսիկների մեջ. սկսվեց մի ահավոր նախճիր։ Մատյան գունդը ըն-րկեց և սկսեց հետ-հետ շրջվել՝ իրեն քաշելով պատառոտված ու շփոթված թևերը։ Վարդանը մի ակնթարթ տատանվեց, բայց իսկույն և եթ մխրճվեց աջ  թևը  Սպթնյաց ուղտադրուժ զորագնդերի մեջ, որոնք չկարողանալով անդրադարձնել այդ հուծկու հարվածը, ժամանակ չունեցան սթափվելու։ Մոլեգնել սկսեց ռամկական կռիվը այդ անարվեստ, բայց ոհելից կռիվը։ Թվում էր վրիժառու դարերի կուտակված զայրույթն էր պոռթկում բռնակալների դեմ։

Комментарии