Գործնական քերականություն.12.04.2018

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կ,  գ և ք  տառերը։
Հոգատար, պաքսիմատ, փսփսուք, ձագար, շքերթ, քսուք, անդրավարտիք, կմախքացած, սյուք, դողէրոցք, ընդերք, բարգավաճել, պատշգամբ, փակցնել, մարդիկ, ձգտում, ճգնավոր, զկեռ, ապաքինվել, ամոքիչ, չմուշկ, բողկ, վարակիչ, անհագ, շրջակայք, շաղգամ, ծունկ, թաղիք, բարաք( որսի շուն), բարակ, վարկ (վարվելակերպ), վարգ (ձիու համաչափ վազք), վարք (հեղինակություն), Վարդգես, փեղկ, ձայնակցել, ճտքավոր, արմունկ, դիցուք։
2.Բացատրի՛ր հետևյալ բառերի իմաստը։ Օգտվի՛ր Հրաչյա Աճառյանի Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանից։
Տարափ, պարմանուհի, ապաշավանք, խրթին, անձկալի, մրուր, զարմիկ, արտաքսել, արտևանունք, արգահատանք, արգասիք, ըմբոշխնել, ընդարմանալ, վարկաբեկել, մտացածին, նավակատիք, ապերախտ, սեթևեթ, պճնվել, պչրանք, սրդողել, նժդեհ։

Տարափ-հորդ  անձրև
Պարմանուհի-ջահել աղջիկ
Ապաշավանք-Զղջում
Խրթին-դժվար հասկանալի
Անձկալի-ցանկալի, տենչալի
Մրուր-հեղուկի տակի նստվածք
Զարմիկ-արու որդի
Արտաքսել-դուրս հանել,վռնդել
Արտևանունք-թարթիչներ
Արգահատանք-կարեկցություն
Արգասիք-աշխատանքի արդյունք
Ըմբոշխնել-Հաճույքով ուտել
 ընդարմանալ-ցրտից մարմնի կարկամելը
վարկաբեկել-հեղինակություն գցել
մտացածին-հորինված
 նավակատիք-

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Երբ Փարիզում էի, մի քանի ընկերներից ամանորը շքեղ ռեստորաններից մեկում միասին դիմավորելու հրավեր ստացա։ Ռեստորանի ընդա
րձակ դահլիճը փոքր առ փոքր լցվեց հասարակությամբ։ Պճնասեր կանայք հագնված ամենավերջին նորաձևությամբ, պչրանքով սեթևեթում էին ու մանրիկ ծիծաղում։ Նրանց ականջօղերի և մանյկների ապարանջանների ու մատանիների սուտակներն ու ադամանդները բյուրավոր աստղերի պես փայ-փլում էին լույսով։
  Դահլիճը լուսավորված էր ի-ը — տասը հսկա ջահերով որոնք աստղաբույլերի նման շողշողում էին վերևից։ Որոտ-նդոստ երաժշտությունը թնդաց և տեղ-տեղ սկսեցին պարել զույգերը։ Յուրաքանչյուր սեղանից ճառագայթում էին հնչ-ն ծիծաղ քրքիջ ու զվար- ձայներ։ Մարդկանց աչքերում ժպիտ կար ու գոհունակություն։ Կարծես այս մարդիկ երբևից- վիշտ չէին տեսել որև- տխուր ժամ չէին ունեցել իսկ  հիմա հավաքվել էին այստեղ նույն հավատով ընդունելու եկող տարին։ Սպասավորները զայրույթով դուրս էին քշում սովալլուկ մանուկներին որ ներս էին խ-կվել և կ-կվել դռան մոտ։
Զարհուրելի բան է աշխարհը ասաց ընկերներիցս մեկը քանի դեռ աղքատ կա շուրջդ երջանիկ չես կարող լինել։
Առաջադրանքներ
Դո՛ւրս գրի՛ր՝
գոյականները
ածականները
բայերը
Գրի՛ր հետևյալ բայերի դեմքի, թվի, ժամանակի, խոնարհման քերականական կարգերը։
ճառագայթում էին-
խաղացինք-
կսովորես-
կարդում եք-

Комментарии