Գործնական քերականություն.03,05,2018

1.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
  1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
  2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
  3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
  4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
  5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
  6. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
  7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
  8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
  9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք) առած, առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
  10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
  11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր
  12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
  13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
  14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
  15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
Արտագրի՛ր մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ դեպքերում։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌԱՇԽԱՐՀԻ ՄԵԾ ԳԵՏԵՐՆ ԵՆ ՏԻԳՐԻՍԸ, ԵՓՐԱՏԸ, ԱՐԱՔՍԸ, ԿՈՒՐԸ ԵՎ ՀԱԼԻՍԸ։
ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՌԱՋ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԵՂԵԼ Է ԹԱՏՐՈՆ, ԵՎ ԵՎՐԻՊԻԴԵՍԻ «ԲԱՔՈՍՈՒՀԻՆԵՐ» ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԵՄ Է ՀԱՆՎԵԼ ՀՌՈՄԵԱՑԻ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՐԿՈՍ ԿՐԱՍՈՍԻ ԳԼՈՒԽԸ։
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԳՐՉԻՆ ԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ « ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է», «ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ»,  «ՀԵՅ, ՈՎ ԿԱ ԱՍԴՏԵՂ»,  «ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ»  ԹԱՏԵՐԱԽԱՂԵՐԸ։
  1. Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության  համապատասխան տեղերում։
  1. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)
  2. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
  3. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը …. հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
  4. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)
3. Ընդգծի՛ր պատճառական ածանցով  բայերը և բայածանցները։ Հիշեցում՝ պատճառական բայածանցներն են՝ -ացն-, -եցն-, -ցն-։
Հարցնել, ծովացնել, ծլեցնել, ստանձնել, վերածնել, կերցնել, բորբոսնել, թռցնել, հագեցնել, հանձնել, հեծնել, խմեցնել, իջեցնել, անցնել, զբոսնել, լիացնել, ձևացնել, արածնել։ա

Комментарии