1.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորի՛ր ըստ տեսակների։
Վա՜յ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հե՜յ, հարայ կանչել, ճռռոց, օ՜ֆ, քչքչոց, ծի՜վ-ծի՜վ, բզզոց, ա՜խ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխա՜յ, թրը՜խկ, շրխկոց։
2.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։
- Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
- Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
- (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
- Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի)։
- Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։
3.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։
- Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
- Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
- Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
- Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
- Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։
Комментарии
Отправить комментарий