Մակբայ. խոսքի մաս

1.Ընդգծի՛ր տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները։
Ամենուր, ընդառաջ, այսօր,  դռնեդուռ, վաղ, հեռու, մեջտեղ, ուշ, այլուր, վեր, այժմ,  դանդաղ,  առհավետ, դեռևս, բազմիցս, ժամ առ ժամ, արագ, ներքուստ,  ավել, եռակի, երիցս, ամբողջովին։
Տեղի մակբայ                                                                Ժամանակի մակբայ
ամենուր                                                                        այսօր
ընդառաջ                                                                      այժմ
դռնեդուռ                                                                      առհավետ                                                                                                                                  դեռևս
վաղ                                                                               ժամ առ ժամ
հեռու                                                                             
մեջտեղ
ուշ
այլուր
վեր

Ձևի մակբայ                                                                  Չափի մակբայ
դանդաղ                                                                         ավել
արագ                                                                             եռակի
ներքուստ                                                                       երիցս
                                                                                        բազմիցս
                                                                                        ամբողջովին
2.Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։
  1. Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։
  2. Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։
  3. Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։
  4. Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։
  5. Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։
  6. Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

,06
3. Ուղղակի խոսքը դարձրո´ւ անուղղակի:
1. Մայրս ինձ հարցրեց.
-Որտե՞ղ ես պահել  մեր կախարդական շղթան:
2. Աղվեսն ագռավին խնդրեց.
-Ագռա՜վ քույրիկ, երգի’ր, որովհետև շատ լավ ես երգում:
3. Արջն աղվեսին ասում էր.
-Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
4. Պապս ասաց.
-Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Եղբայրս ասաց.
-Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
5. Տղան ասաց.
-Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
ՄԱԿԲԱՅ
Լեզվում կան բառեր, որոնք արտահայտում են գործողության (հատկանիշի) հատկանիշներ, օրինակ՝ հերոսաբար կռվել, դանդաղորեն քայլել, անմիջապեսօգնել, չափազանց դժվար։ Գործողության (հատկանիշի) հատկանիշներ ցույց տվող բառերը միավորվում են մակբայ խոսքի մասի մեջ։
Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։ Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։ Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ,  հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։ Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։ Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, վաղուց, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։ Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), -որեն (օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), -ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), -վարի (օրինակ՝ մարդավարի), ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։ Նախադասության կազմում մակբայները կատարում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի պարագաների շարահյուսական պաշտոններ։
Առաջադրանք
1․ Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները՝ հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։
2.Յուրաքանչյուր շարքի մակբայն ընդգծի՛ր։
  • արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
  •  ապա, մասին, լիովին, անշուշտ
  •  եթե, որտեղ, ամենուր, այստեղ
  • մյուս, բոլոր, ուր, հապճեպ
  • ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
  •  երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
  • միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
  •  ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
  • սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
  • ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի։

Комментарии