Վարդան Այգեկցի – Գինի (Փոխադրություն)


Թագավորը ուներ մի տղա, որը գինի շատ էր խմում: Ամբողջ օրը խմում էր: Մի օր թագավորի պալատի նախարարներից մեկը հրավիրում է թագավորի որդուն իր տուն, որտեղ կազմակերպում է խնջույք: Խնջույքի ժամանակ թագավորի որդին հարբում է, և նրան հազիվ տանում են իր սենյակ, բայց գիշերվա ժամանակ որդին հարբաց վեր է կենում և պատահական ընկնում է աղբանոց և մահանում: Առավոտյան թագավորը զայրանում է հրամայում է վառել բոլոր խաղողի վազերը, ջարդել բոլոր կարասները: Այդ թագավորության ծայրամասերում մի այրի կին էր ապրում, ով իր խեղճ որդուն առավոտյան և գիշերը մի գավաթ գինի էր տալիս, որը պահում էր մի կարացում, որը նկուղում էր: Մի գիշեր, այդ տղայի վրա մի առյուծ է հարձակվում: Տղան այդ առյուծին սպանում է, հետո պարզվում է, որ դա թագավորի առյուծն էր, որը դուրս էր եկել պալատի տարածքից: Մյուս օրը թագավորը հրամայում է, որ այդ առյուծ սպանող գա իր մոտ և ասի թե ոնց է սպանել: Այրի կինը և տղան գալիս են թագավորի մոտ: Թագավորը զարմանում է և հարցնում,թե դու  ինչպես սպանեցիր առյուծին: Թղան  ասաց, որ գիշերով քայլում էր և հանդիպեց առյուծին և սպանեց: Եվ մայրն ասաց, որ  նրան ամեն օր նրան գինի է տալիս: Եվ թագավորը հրաման արձակեց, որ  այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք այլ ոչ թե աղբանոցում մեռնեք:

Комментарии