- Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:
- Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
- Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
ՀՀ գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխարհամասի Հարավ-Արևմտյան Ասիա տարածաշրջանում: Այն ամբողջությամբ հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային կլիմայական գոտում է: Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները։ Հեռու է աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից։ Ռազմավարական գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման։
Տնտեսաքաղաքական դիրքը
Անկախացումից հետո էլ տվյալ կառույցները շարունակում են իրենց գոյությունը, զարգանում և կառուցվում են նորերը։ Սակայն քաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում դրանց մեծ մասի առավելություններից, որի պատճառով նրա տնտեսաաշխարհագրական դիրքը գնահատվում է առավելապես որպես ոչ նպաստավոր։
- Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:
Комментарии
Отправить комментарий