Սպիտակուցներ և Ածխաջրեր

Սպիտակուցները օրգանական միացություններ են, որոնք կազմված են ամինաթթուներից: Սպիտակուցների դերը օրգանիզմում շատ բազմազան է: Կառուցքվածքային սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի տարբեր կառուցվածքների գոյացմանը: 2-10 ամինաթթվային մնացորդից կազմված մոլեկուլները անվանվում են պեպտիդներ, իսկ ավելի բարդ պոլիմերները սպիտակուցներ։ Սպիտակուցի մոլեկուլները գծային պոլիմերներ են, որոնք կազմված են ամինաթթուների մնացորդներից։ Սպիտակուցի կազմի մեջ կարող են մտնել նաև ձևափոխված ամինաթթվային մնացորդներ և ոչ ամինաթթվային ծագում ունեցող բաղադրիչներ։ 

Ածխաջրերը քիմիական միացություններ են, որոնք կազմված են ածխածինից, թթվածինից և ջրածինից:  Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։ Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ։ Ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն որպես հիմնական շինանյութ բույսերի և կմախք՝ միջատների, խեցգետնակերպերի ու մյուս օրգանիզմների համար։ Մտնում են բջջապատի, շարակցական հյուսվածքի հիմնական նյութի կազմության մեջ:

Комментарии