1. ԶԱՄԵՆԱՅՆ ԶՈՐ ՄԻԱՆԳԱՄ ԿԱՄԻՋԻՔ՝ ԹԷ ԱՐԱՍՑԵՆ ՁԵԶ ՄԱՐԴԻԿ՝ Ա՛ՅՆՊԷՍ ԵՒ ԴՈ՛ՒՔ ԱՐԱՐԷ՛Ք ՆՈՑԱ:
Թարգմանություն
Այն ամենը, որը դուք կցանկանք ձեզ անեն մարդիկ, այնպես և դուք արեք:
ԶԱՄԵՆԱՅՆ- ԱՅՆ ԱՄԵՆԸ
ԿԱՄԻՋԻՔ-ՑԱՆԿԱՆԱՔ
ԱՐԱՍՑԵՆ-ԱՆԵՆ
ԱՐԱՐԷ՛Ք-ԱՐԵՔ:
2. ՄԻ՛ ԴԱՏԻՔ՝ ԶԻ ՄԻ՛ ԴԱՏԻՑԻՔ: ԶԻ ՈՐՈՎ ԴԱՏԱՍՏԱՆԱՒ ԴԱՏԻՔ՝ ԴԱՏԵԼՈ՛Ց ԷՔ. ԵՒ ՈՐՈՎ ՉԱՓՈՎ ՉԱՓԷՔ՝ ՉԱՓԵՍՑԻ՛ ՁԵԶ: ԶԻ՞ ՏԵՍԱՆԵՍ ԶՇԻՂ ՅԱԿԱՆ ԵՂԲԱՒՐ ՔՈՅ, ԵՒ Ի ՔՈՒՄ ԱԿԱՆ ԶԳԵՐԱՆԴ Ո՛Չ ՆՇՄԱՐԵՍ: ԿԱՄ ԶԻԱ՞ՐԴ ԱՍԵՍ ՑԵՂԲԱՅՐ ՔՈ. ԹՈՂ ՀԱՆԻ՛Ց ԶՇԻՂԴ ՅԱԿԱՆԷ ՔՈՒՄՄԷ. ԵՒ ԱՀԱՒԱԴԻԿ Ի ՔՈ՛ՒՄ ԱԿԱՆԴ ԳԵՐԱ՛Ն ԿԱՅ: ԿԵ՛ՂԾԱՒՈՐ՝ ՀԱ՛Ն ՆԱԽ ԶԳԵՐԱՆԴ ՅԱԿԱՆԷ ՔՈՒՄՄԷ, ԵՒ ԱՊԱ՛ ՀԱՅԵՍՑԵՍ ՀԱՆԵԼ ԶՇԻՂՆ ՅԱԿԱՆԷ ԵՂԲԱՒՐ ՔՈՅ:
Մի դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով էք դատվելու, և ինչ չափով , որ չափում էք, նրանով պիտի չափվի ձեզ համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի ճյուղը տեսնում ես, իսկ քո աչքի գերանը չես տեսնում, կամ ինչպես քո եղբորն ասում ես՝ Թո՛ղ որ հանեմ այդ ճյուղը քո աչքից, և ահա քո աքում գերան կա:
Комментарии
Отправить комментарий