Կառուցվածքն ու հերոսները
Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Առյուծաձև Մհեր , Դավիթ և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։
Գրական մշակումներ և թարգմանություններ
«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը(«Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Комментарии
Отправить комментарий