Գործնական աշխատանք (Իրավագիտություն)

Իրավական խնդիր
Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:
Իր պահանջը հիմնավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, հատկապես 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Լուծում ՝
Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1 և 2-րդ կետերի, աշխատողը իրավունք ունի օրական բացակայել 2-3 ժամ: 7 տարեկանից փոքր երեխայի համար օրական՝ 2 ժամ, իսկ 7-ից մինչև 12 տարեկան երեխայի համար օրական՝ 3 ժամ:  
Պարտադիր առաջադրանք
Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
Մասնավոր ուշադրություն դարձնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41–րդ եւ 15–րդ հոդվածների կարգավորմանը:
Լուծում ՝
Այո

Комментарии

  1. Գո՛ռ, պարտաճաչանությունդ գերազանց է գնահատվում, սակայն եզրակացությունդ հիմնավորված չէ. հարցին մոտեցել ես առավելապես որպես սրտացավ եւ կարեկցող անձ, այնինչ, որպես իրավաբան, պետք է ուշադրություն դարձնես հուշմանը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41–րդ հոդվածի ՏԱՌԱՑԻ շարադրանքին: Դեռ ուշ չէ :)

    ОтветитьУдалить

Отправить комментарий