Գրաբար աշխատանք

Հատված <<Արտաշես  և Սաթենիկ>> ավանդազրույցից

Գրաբար

Քե´զ ասեմ, այր քաջ Արտաշէս, 
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե´կ հաւանեա´ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց` 
Տալ զպատանիդ. 
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց` 
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել: 


Աշխարհաբար

Քեզ եմ ասում, քաջ Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն






Կարդա այսպես

Յաղթեցեր          - հաղթեցեր
Հաւանեաց         - հավանյաց
աչագեղոյ           - աչագեղո
զպատանիդ       - ըզպատանիդ
զկենդանութիւն - ըզկենդանություն
միոյ                      - միո
դիւցազանց         - դյուցազանց
յաւիտենական   - հավիտենական

Բառարան

յաղթեցեր         - հաղթեցիր
հաւանեաց       - հավանիր
անսա                - հավատա
բանից                - խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց - իմ` ալանաց աչագեղո դստեր
զպատանիդ      - այդ պատանուն
զի                        - թե, որովհետև, քանի որ, քանզի
վասն                  - մասին, պատճառով, համար
միոյ քինու         - մի քենի
դիւցազանց        - դյուցազունների, դյուցազուններին
օրէն                    - օրենք, կարգ
զարմ                   - ցեղ, տոհմ, զավակ
զայլոց դիւցազանց զարմից - այլ դյուցազունների զարմից
բառնամ               - վերցնել, տանել
բառնալ զկենդանութիւն             - սպանել
ծառայեցուցանել                          - ծառայեցնել
ի ստրկաց կարգի                         - ստրուկների կարգում
թշնամութիւն յավիտենական    - հավիտենական թշնամություն

ի մէջ երկոցունց ազգաց քաջաց - երկու քաջ ազգերի մեջ

Комментарии