Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները (1921թ.)

Հայաստանի խորհրդային իշխանության առաջ ծառացած էր իր ազգային տարածքների հիմնախնդիրը։ Իշխանության ղեկին նստած հայ բոլշևիկները անտարբեր չէին ազգային սահմանների ու տարածքների հարցի արդարացի լուծման հարցում։ 



Լոռու և Ախալքալաքի հարցը

Լոռու և Ախալքալաքի հարցերը կարևոր տեղ էին գրավում հայ-վրացական հարաբերություններում։ Մենշևիկյան իշխանությունները չէին պատրաստվում հեռանալ Լոռուց՝ ձգտելով նրա բռնակցմանը Վրաստանին։ Լոռու ազատագրումը ծրագրված էր իրականացնել այնտեղ ապստամբություն կազմակերպելու և դրսից օգնություն ցույց տալու միջոցով։ Ապա հաջորդելու էր Վրաստանի խորհրդայնացման գործընթացը։ Այս բոլոր իրադարձություններին հետևում էր Վ. Լենինը, ինչը վկայում էր դրանց կարևորության մասին։ 


Նախիջևանի հարցը

Հայաստանի խորհրդայնացման հաջորդ օրն իսկ Ադրբեջանի հեղկոմն ընդունեց դեկրետ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս տարածքային վեճեր գոյություն չունեն, որ Զանգեզուրը, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը համարվում են Հայաստանի անբաժանելի մասեր։ Ելնելով Ադրբեջանի հեղկոմի որոշումից՝ Հայաստանի ՍԽՀ հեղկոմը 1920 թ. դեկտեմբերի 24-ին հռչակագիր ընդունեց Նախիջևանի մարզի ինքնորոշման մասին։ Սակայն թուրք-թաթարական (ադրբեջանական) ազգայնամոլ առաջնորդների հրահրումով հայոց պատմական Նախիջևանի մարզում իշխանությունը նվաճեցին թաթար բեկերն ու խաները։ Մոսկվայի պայմանագրով այն անցավ Ադրբեջանին։ Տասնամյակներ շարունակ, հատկապես խորհրդային իշխանության տարիներին, մարզում հայերի թիվն անընդհատ նվազել է, տեսակարար կշիռն ընկել՝ 1916թ. 40 տոկոսից իջնելով 1926թ. 10,8 և 1979թ. 1,4 տոկոսի։




Комментарии