Գործնական քերականություն. 11.12.2018



1․Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։
Փութաջան-ծույլ
ամպոտ-ջինջ
դալար-տգետ
երկչոտ-համարձակ
օրինական-ապօրինի
անջրդի-թանձր
գագաթ-ստորոտ
հինավուրց-հմուտ
նոսր-ողորկ
խորդուբորդ-ջինջ

2․ Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով։
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
1
0. Բաժակի մեջ գոլ ջուր կար։


3․Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։


4․ Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների համարժեքները:
Կոլեկցիա-հավաքածու
օրիենտացիա-կողմնորոշում
տրադիցիա-ավանդույթ
ստաբիլ-կայուն
լոմբարդ-գրավատուն
վալյուտա-արժույթ
ստարտ-մեկնարկ
դիագնոզ-ախտորոշում
դիսպետչեր-կարգավար
կոմերցիոն-առևտրային



5․Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։

Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ, քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ, հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։




7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա. Տղամարդը ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է (իր, իրեն) համար:
բ. Հարգելի՛ տիկին, չէի՞ք ասի՝ Ձեր անունն (ի՞նչ, ինչպե՞ս) է:
գ. Նա հասցրել էր կարդալ դպրոցի գրադարանի (բոլոր, ամբողջ) գրքերը:
դ. Աբովյան, Նալբանդյան, Պռոշյան, Րաֆֆի, Աղայան և (այլք, այլոք). որքա՜ն նվիրական անուններ են:
ե.
Հրավիրել էինք մի քանի պաշտոնյաների, սակայն (ոչ մեկ, ոչ մեկը) չեկավ:
զ. Աչքերի ձևը նույնն էր, (ինչ–որ, ինչ որ) ծովափի կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ:
է. Ինքս էլ չիմացա, թե (ինչու, ինչի) ասացի՝ չեմ կարող գալ:
ը. Դասղեկը մեր զբոսարշավը հետաձգեց մեկ ամսով՝ առանց բացատրելու, թե (ինչու,
ինչի) համար:
թ. Երեք հոգու ժամադրել էի համերգի համար, բայց ոչ մեկը (չեկան, չեկավ):
ժ. (Ողջ, բոլոր) շրջակա փողոցները լցված են հրասայլերով:



Комментарии