Իրավական խնդիր

Իրավիճակի նկարագրություն
Տեղի է ունեցել նշանադրություն (քաղաքացիական ծեսով). այն է՝ փեսացուն եւ/կամ նրա կողմը հարսնացուի եւ/կամ նրա կողմի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում ամուսնություն կազմակերպելու մասին, եւ հարսնացուին տրամադրվել է նշան:
Ժամանակ անց հարսնացուն մտափոխվել է եւ հայտարարել, որ «նշանը ետ է տալիս»: Փեսացուն ետ է պահանջել որպես նշան տրված զարդը, հարսնացուն հրաժարվում է վերադարձնելուց, քանի որ տեղյակ է, որ այն փեսայի եւ նրա ընտանիքի համար, բացի նյութականից, ներկայացնում է նաեւ ոչ նյութական մեծ արժեք:
Անհրաժեշտ է գործող քաղաքացիական իրավունքի տիրույթում մեկնաբանել իրադրությունը (նշանադրության նախաամուսնական պայմանավորվածության բնույթը, տեսակը), բնորոշել նշանի զարդի կարգավիճակը՝ որպես իրավունքի օբյեկտ, եւ որոշել՝ արդյոք փեսացուն իրավունք ունի ետ պահանջելու նշանի զարդը, իսկ հարսնացուն պարտավո՞ր է վերադարձնելու այն:
Պատասխանը պետք է հիմնավորել իրավանորմերով. Դիտարկեք ՀՀ քաղաքացիական եւ ընտանեկան օրենսգրքերը՝ պայմանագիր, գործարք, պայմանագրի ազատություն, ամուսինների գույք հասկացությունները:
Լուծում՝ Ամուսինը օրենքով կարող է նշանը ետ վերցնել, որովհետև ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի, ամուսնալուծությունը կա նշան ետ վերցնել կարող է լինել մեկ ամուսինի հիման վրա: Բայց, կինը չի կարող պահել իրեն նշանը(մատանին), որովհետև ընստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, ամուսիները, որոնք արդեն համաձայնություն են տվել իրեր մեջ, պետք է բաժանեն իրենց մեջ գույքը:

Комментарии