Արցախյան շարժում. Նախապատմություն

Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո 1917 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախ-Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ, որը 1918 թվականի հուլիսի 22-ին վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի կառավարություն‌: Նրա վարած արտաքին և ներքին ինքնուրույն քաղաքականությունը արտացոլված և վավերացված է Ղարաբաղի և ժողովրդական ներկայացուցիչների այն ինը համագումարների որոշումներում և հռչակագրերում, որոնք անցկացվել էին 1918 թվականի հուլիսից մինչև 1920 թվականի փետրվարն ընդգրկած ժամանակաշրջանում: Այդ տարիներին ղարաբաղցիների հիմնական պայքարն ուղղված էր 1918 թվականին Բաքվում թուրք օկուպանտների կողմից արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Հանրապետության նվաճողական քաղաքականության դեմ, որն առաջին իսկ օրից, միջոցների մեջ խտրություն չդնելով, ձգտում էր տեր դառնալ Լեռնային Ղարաբաղին:

Комментарии