Ճամփորդություն դեպի Աշտարակ

Մի քիչ ուշ, բայց վերջապես գրում եմ այն մասին, թե մենք 4 ժամ ինչ ենք արել Աշտարակում: Ամեն-ինչ սկսվեց նրանից, որ մենք ուզում ճամբարային առաջին շաբաթվա վերջին օրը գնալ Աշտարակ, բայց դա չեղավ և մենք գնացինք Աշտարակ 3 օր առաջ, այսինքն Հունվարի 22-ին: Ուրմեն ընդհանուր պարապունքից հետո, երբ մենք նստեցինք մեր կապույտ ավտոբուսը և Աջափնյակի մեջով գնացիքն Աշտարակ: Սկզբից մենք մտանք Սուրբ Մարինե եկեղեցի, որը գտնվում էր Աշտարակի կենտրոնում: Այդ եկեղեցին կառւոցվել է 13-րդ դարում: Նրա մի մասը դեռ վերականգնում են: Այդ եկեղեցին կառւոցված է նարնջագույն տուֆից, նաև նրա կողքը կա 13-րդ դարի գերեզմատուն: Եկեղեցուց դուրս գալու հետո մենք անցնաք փողոցը և հայտնվեցինք Եգանյաններ գինեգործների գինու բակը: Ի զարմանս ինձ, իրենց նկուղում, հին մառաների տեղը տեղադրված էին նոր մառաներ: Մենք այդտեղ փորձեցինք իրենց սպիտակ և կարմիր գինին, ու վերջում պարեցինք: Դրանից հետո, մենք ուղևորվեցինք դեպի <<Գուռմէ Դուռմե>> շոկոլադի գործարան: Իսկ իրականում, այդ գործարանը ավելի շատ նման էր երկու հարկանի առանձնատանը, քան գործարանի: Այնտեղ մենք փորձեցինք իրենց շոկոլադը: Նաև այդ գործարան մեզ ցույց տվեցին <<Կախարդական պատը>>, որին դու պետք էիր հպվել և պահել երազանք (մինչև այդ ուտելով շոկոլադ): Եվ եթե դրանից հետո պատից կսկսեր երգել երգ, ապա քո երզանքը կկատարվի: Այդ ամեն ինչից հետո մենք գնացինք <<ՕՄԷ>> անտիկաֆե, որը գտնվում էր կենտրոնում: Այնտեղ մենք խաղացինք խաղեր, խմեցինք սուրճ և թեյ, և վերջում վերադարձանք Երևան:

Комментарии