Առաջին մեծ տարբերությունը այն է, որ 2005թ. տարբերակում կա 117 հոդված և 9 գլուխ, իսկ 2015թ. տարբերակում կարող ենք տեսնել, որ արդեն 220 հոդված ունի և 16 գլուխ: Նաև կան տարբերություններ նախագահին վերաբերվող գլուխներում և հոդվածներում: Առաջինը՝
2005թ. տարբերակ
Հոդված 50. Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:
2015թ. տարբերակ
Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները
1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով
Երկրորդը՝
2005թ. տարբերակ
Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2015թ. տարբերակ
Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Комментарии
Отправить комментарий