Թումանյան Հարցաշար

1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:

Դա երկգլխանի արծիվն է՝ ճանկերի մեջ գառ։

2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:

Խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։

3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»:

4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջանունուն կովկասյան լեռների մասին:


«Հայոց լեռներից, արնոտ լեռներից  դու մի հեռանա»։

5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»:


Դա՝ Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» սոնետի թարգմանությունն է։

6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»:


Հիշում եմ 1887 թ. Ամառը (կարծեմ օգոստոսին), արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում  էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել։

7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար:


Շատ դիակների թվում կար և մեկ սիրահար ծերունի կրոնավորի դիակ՝օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած։ Սայաթ–Նովայի դիակն էր դա, որ իմ կարծիքով, էդ ժամանակ արքեպիսկոպոս էր՝ Դավիթ անունով։ Հանճարի կնիքը ճակատին, քրիստոնեության խաչը ձեռքին, դաշյունը խրած իր ազնիվ ու մեծ սրտի մեջ։

8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:


Մարիամ Թումանյանի՝ Մարիա  Մարկովնայի մասին է , երբ ծաղիկներ առած  ցանկանում է գնալ նրա մոտ, ճանապարհին  իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը և գնում 90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչև հասնում է տեղ, ծերունին՝ Ղուշանց Վարդանը,  մեռած է լինում՝, դագաղի մեջ, շփոթմունքից ծաղիկները դնում է  ու հարցնում հարազատներին.  Էդպես բան չի լինի, կարելի է՝ չի մեռել–մի լավ տեսեք…սգավորները մի կուշտ ծիծաղեցին վրաս…այս մասին նա գրում է Ղ. Աղայանին։

9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:

1915թ. Էջմիածնի Վեհարանում գաղթականների հարցով,

1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխները խռովություն  բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և գրավեցին իշխանությունը, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և ռազմաճակատի գիծն անցնելով, 1921թ. ապրիլի 20–ին եկավ Երևան, աղետի առաջն առնելու։

10. Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ:


«1889 թվականին, երբ տարա «Մուրճի»–ում տպագրելու, խմբագիր Ավ. Արասխանյանը կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՛ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք  ի՞նչ կապ ունեն իրար հետ էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»։

11. Ի՞նչ նպատակ (ներ) ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը:


Վերնատանը ընթերցում էին նոր գրված բաները, քննում, կարծիքներ փոխանակում, խոսում էին հայ, ռուս և օտար գրական նորություններից, հաղորդում տպավորություններ ազգերի պատմություններից, ժողովուրդների կյանքից, փիլիսոփայությունից, կարդում կլասիկ գործերից։ Վերնատան հիմնադիրներն էին Հովհ. Թումանյանը, Ղ.Աղայանը, Դ. Դեմիրճյանը, Ավ․ Իսահակայանը, երբեմն հյուր էին գալիս Պ. Պռոշյանը, Մուրացանը, Կոմիտասը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը։ Առաջին խոսքը պատկանում էր Աղայանին։ Վերնատունը ապրեց 7–8 տարի։ Նրա նախատիպը ֆրանսիական Գոնկուր եղբայրների հիմնադրած «Ամբար»–ն էր, անդամներն էին Էմիլ Զոլան, Ալֆոնս Դոդեն, Տուրգենևը, Հյուսիմանսը…հավաքվում էին Գոնկուրների տանը։ 

Комментарии