Թմկաբերդի առումը. վերլուծում ըստ հարցերի

1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող եք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի որակում տալ:

Թմկա տիրուհուն ես չեմ միասնական որակում տալ, լավն է նա կամ վատ, դա պետք է նայել թե, որ կողմից է լավ, որ կողմից վատ: Եթե նայենք Թմկա տիրուհու կողմից, կարող ենք արդարացնել, որովհետև նա առաջանորդվում էր իր շահերով, այսինքն գիտակցելով արեց այդ քայլը, և դա արդեն իր ընտրությունն էր անել թե չանել:

4. Ի՞նչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Դավաճանությունը շատ հարաբերական հասկացություն է: Մեկ մարդու համար դա ուղղակի իր շահերն առանորդվելն է: Շատ այդպիսի մարդիկ են եղել, որոնք հասարակության կողմից հարամվել են դավաճան, բայց ինչ իմանաս մարդը ինչու է <<դավաճանում>> հասարակությանը: Դա կարող է լինել օրինակ՝ սովորական խնդիր, որի պատճառով է նա <<դավաճանել>>: Կամ, այդ խնդիրը կարող է հասնել միջազգային նշանակություն խնդիր ունեցող հարցի: 

Комментарии