Ճամփորդություն դեպի Ջերմուկ

Այս հինգշաբթի մենք գնալու ենք Ջերմուկ քաղաք, որը գտնվում է Վայոց Ձոր մարզում: Այդ քաղաքը հայտնի է իր ջրերով և «Ջերմուկ» հանքային ջրով: Ըստ պատմության, ներկա Ջերմուկը հիմնվե է 1923թ-ին, առաջ այդ տարածքում գտնվել է Ջերմուկ գյուղը, որը ավիրվել է: Ըստ լեգենդի, մի անգամ, որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկի: Վիրավոր եղնիկը սկսում է փախչել և ոտքերը հազիվ քարշ տալով, հասնում Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և, ջրից դուրս գալիս բոլորովին առողջ ու ապաքինված: Որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է Ջերմուկի խորհրդանիշը: Իդեպ, կարելի է նշել Ջերմուկի լեգենդի և Տբիլիսիի լեգենդի նմանությունը: 

Ջերմուկ հանքային ջրի մասին առաջին պատմական տվյալները սկսվում են դեռևս մ.թ.ա 189 թ. Ջերմուկ բերդի շինարարության ժամանակներից: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ օգտագործում են Ջերմուկ հանքային ջրի մոգական հատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար: Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերից է «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Ըստ լեգենդի՝ տեղի ամրոցի իշխանի գեղեցկուհի դուստրը սիրահարվում է հովվի որդուն: Իմանալով այդ մասին, իշխանը կատաղում և անիծում է դստերը: Եվ կատարվում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ 70 մ բարձրությունից կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»: 

Комментарии